Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք. Ալեն Սիմոնյանը՝ Կասկադի միջադեպի մասին

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ անկախ իր դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, առիթ չի տվել մտածելու, որ իրեն անհրաժեշտ է պաշտոն կամ անվտանգություն, որ իր ասելիքն ասի:
«Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,-գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու աչքին, ինչի մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ պատմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Վերջինս «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու՝ Կարեն Մկրտչյանի իրավունքները պաշտպանելու համար: