Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 ապր 2023 14:50

Fitch գործակալությունը Ադրբեջանի վարկանիշը հաստատել է «BB+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի դեֆոլտի թողարկողի վարկանիշը (ԴԹՎ) «BB+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ, նշվել է գործակալության հաղորդագրությունում։


«Բարձր վարկանիշի հարցում աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանի զգալի դրական առեւտրային հավասարակշռությունը, ամենացածր պետական պարտքը նման երկրների խմբում եւ ֆինանսավորման ճկունությունը՝ ի հաշիվ բարեկեցության սուվերեն ֆոնդի խոշոր ակտիվների»,- նշել է գործակալությունը։


Գործակալությունը տեղեկացրել է, որ դրական կանխատեսումն արտացոլում է միջազգային եւ բյուջետային ռեզերվների ամրապնդումը (շնորհիվ էներգակիրների բարձր գների), ինչպես նաեւ պետծախսերի ավելի մեծ զսպվածությունը նախորդ տարիների համեմատ։


Fitch-ը նաեւ կանխատեսել է գնաճի դանդաղում երկրում՝ ընթացիկ տարվա 10,3 տոկոսից 7,3 տոկոսի՝ հաջորդ տարի։


Վարկանիշի բարձրացման համար զսպիչ գործոն են պետական կառավարման թույլ ցուցանիշները, տնտեսական քաղաքականության անբավարար կանխատեսելիությունը, բանկային հատվածի դոլարայնացման բարձր մակարդակը, մեծ կախումը ածխաջրային սեկտորից եւ Հայաստանի հետ հակամարտության վտանգը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր