Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

07 ապր 2023 12:38

Տեսանյութ.Որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում հանել.Ադրբեջանցին եկել ու տեսել է՝ այդտեղ մարդ չկա , հասել է Տեղ գյուղի սահման՝ գրավելով հայկական եւ տարածքներ, եւ հանդեր

Հայաստանում իշխանություն չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով վօրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել սահմանին. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահները:
Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այդ կետերում նստեն: Իսկ ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական եւ տարածքներ, եւ հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Ուղեղ ունեցող  երկրի ղեկավար լինելու դեպքում ապահոական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է  ինչ-որ հարցերում համաձայնության գա՞: Ցավոք սրտի երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր