Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է          Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով       ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը    

09 ապր 2023 17:11

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է

Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ: Այս մասին սիրիական «Ալ Վաթան» թերթին հայտնել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը:

«Հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի օրը, հետաձգվել է մինչև մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդատվություններն այս առումով դրական արդյունքների հասնելու համար», - ասել է դեսպանը։

Եֆիմովն ընդգծել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր հարցերը չեն կարող լուսաբանվել և լուծվել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլերի շրջանակներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր