Տեսանյութ. Այդ ինչպես են ադրբեջանցիները Սյունիքի հատվածում առաջ գալիս և ոչ մի ականի վրա չեն պայթում, դա ոչ մեկին չի՞ հուզում

Նրա խոսքով, ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման մասին ոչինչ չեն հայտարարում, այդ դեպքում իրենց այստեղ լինելու իմաստը ո՞րն է: «Եմ դիտորդները եկել են, որ ժողովրդի մոտ բթացնեն ինքնապաշտպանության վտանգը, որ ասեն՝ իրենք իրավիճակին տիրապետում են, ՀԱՊԿ-ին ինչի՞ դիմենք: Եմ դիտորդների ներկայությամբ Երասխում զոհ ունենք, Տեղում ադրբեջանցիների առաջխաղացումներ կան, այսօր ադրբեջանցիների ներթափանցման մասին լսեցինք, այդ դեպքում ի՞նչ են անում նրանք այստեղ:
ՀՀ ԱԳ նախարարն ասում է՝ իրենք իրավունք ունեն չտալ իրենց դաշտային հետազոտությունների արդյունքները, բայց այն երկրում, որտեղ գործունեություն են ծավալում, պարտավոր են ներկայացնել այդ արդյունքները: Մենք միշտ միջազգային կազմակերպությունների նկատմամբ մեծ հավատով ենք եղել, «հալած յուղի» տեղ ընդունում ենք, բայց հարց է առաջանում՝ ինչպես են ադրբեջանցիները Սյունիքի հատվածում առաջ գալիս և ոչ մի ականի վրա չեն պայքում, դա ոչ մեկին չի՞ հուզում: HALO Trust միջազգային կազմակերպությունը Դոնեցկում ու Լուգանսկում էլ է ականազերծում արել և տեղեկատվությունը փոխանցել ուկրաինական կողմին, ավելի քան վստահ եմ, որ տեղեկատվական արտահոսք է եղել»,- ավելացրեց Բալասանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: