Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 ապր 2023 13:31

Տեսանյութ. Այն, ինչը որ մերն է՝ մերն է, եթե հակառակորդը ոտնձգություն անի, հարվածը ստանալու է,Զինված ուժերն առանց հանձնարարականի էլ կգործեն

ՀՀ Զինված ուժերը Տեղ գյուղում հակահարված տվեցին և այնուամենայնիվ, եթե մեր զինված ուժերը նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այդտեղ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
«Կարծում եմ, որ հետագայում պետք է ելնենք այն իրողությունից, որ զինված ուժերի և՛ կարողությունները, և՛ բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրած խնդիրը։ Այն, ինչը որ մերն է՝ մերն է, դրանից ավելի, եթե հակառակորդը ոտնձգություն պետք է անի, ինքը պետք է իմանա, որ հարվածը ստանալու է։ Այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի։ Զինված ուժերն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականություն դարձնի», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է լինելու՝ թերացումները պարզելու համար։
 
«Անպայման կլինեն ծառայողական քննություններ։ Մասնագիտական քննության արդյունքում պետք է գանք որոշակի եզրահանգումների. ԱԱԾ-ում անպայման կլինի, Զինված ուժերում էլ կլինեն», - ասաց Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր