Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

15 ապր 2023 12:29

Ռադայի պատգամավոր Կամելչուկը ՀՀ-ին է մեղադրել , ՀՀ տարածքում ռազմական բախումը նախաձեռնել են հայերը Իրանի օգնությամբ

Tsargrad.tv–ն գրում է, որ Ուկրաինայում իշխող կուսակցության Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Կամելչուկը կարծում է, որ ապրիլի 11-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական բախումը նախաձեռնել են հայերը Իրանի օգնությամբ։Եվ արձակվող կողմը պետք է ենթարկվի միջազգային հանրության պատժամիջոցներին: Յուրի Կամելչուկը իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից է։ Այո, իհարկե, արդարացի է, եթե հաշվի չառնեք այն փաստը, որ այդ մասին «ոռնում» է մի քաղաքական գործիչ, ում երկիրը 8 տարի Դոնբասում խաղաղ բնակիչների է սպանում։

Ամենահետաքրքիրն այն է, որ Կամելչուկը, խոսելով «հարձակվող» երկրի մասին, նկատի ունի Հայաստանը։ Նման կարծիքով նա կիսել է ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների քննարկման ժամանակ։ Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը հայկական Սյունիքում Տեղ գյուղի մոտակայքում կրակ է բացել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվի գործողությունները գնահատել է որպես ագրեսիվ սադրանք ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ։


Կամելչուկը, մեկնաբանելով այդ իրավիճակը, Հայաստանին է գործնականում մեղադրել ագրեսիայի մեջ։ Շատ «տրամաբանական» է, այստեղ ավելացնելու բան չկա։ Ավելին, Արևելաեվրոպական զեկույցի բյուրոյին տված հարցազրույցում ուկրաինացի պատգամավորը նաև հայտարարել է, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի վրա հարձակման ժամանակ» օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, և այդ իսկ պատճառով, Կամելչուկի կարծիքով, անհրաժեշտ է դիմել ԵԽԽՎ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ նման ռազմական հանցագործությունները պետք է պատժվեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր