Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 ապր 2023 14:32

«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը». Փաշինյանը բացահայտեց պատերազմի օրերին իր ու ազգականի զրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց 5-րդ շարասյան մասին՝  հայտարարելով, որ այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ պետական դավաճանության գործով է անցնում:
«Ի՞նչ է պետական դավաճանությունը, որ մարդիկ փողի դիմաց իրենց դիրքերի տեղերը փոխանցել են հակառակորդին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․«Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:
«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում»: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝  այս իրավիճակով պայմանավորված՝ դատաիրավական համակարգում գործընթացները դանդաղ են գնում, բայց գնում են:
«Մեր նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է, ու սրա մեջ բացարձակ ձև, կեղծավորություն չկա: Իմ գնահատականն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում՝ ցավոտ կերպով, որովհետև ժողովուրդն ասում է՝ «չհասկացա՝ փոխանակ թոշակ բարձրացնեք, դատավորի աշխատավարձ եք բարձրացնո՞ւմ»: Բայց իմ համոզմունքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ մենք դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք հանուն քաղաքացիների», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց՝ անկեղծ շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ:
«Որևէ կասկած չկա հակակոռուպցիոն քաղաքականությանը մեր նվիրվածության վերաբերյալ», - հավելեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր