ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

18 ապր 2023 16:15

Ըստ էության, սա էր ասում Մահաբերը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Երեխաներին պետք է թույլ տալ ազատ արտահայտվել, բանավիճել ուսուցիչների հետ, որ ուժեղ անհատներ դաստիարակվեն:
Օրինակներ՝

-ԱՄՆ-ի դպրոցներում երեխաները պետք է ազատ արտահայտվեն, թե մարդու իրավունքները լավ բան են, թե ոչ, ԱՄՆ-ն արդյոք ճիշտ էր, որ ժամանակին անկախության համար էր պայքարում, թե դա սխալ էր՝ հետամնաց մոտեցում:

-Ֆրանսիայում երեխաները դպրոցներում պետք է քննարկեն, թե Ազատություն, Եղբայրություն, Հավասարությունը լավ բան է, թե ոչ:

-Ռուսաստանում պետք է երեխաներն ազատ քննարկեն, թե ով ասեց, որ Հիտլերը վատն էր, գուցե ֆաշիզմի գաղափարախոսությունը լավն էր, ուղղակի այն ժամանակ մարդիկ դա չէին հասկանում ու իրերց պապերն ուղղակի հիմար ու սահմանափակ մարդիկ էին:

-Թուրքիայի դպրոցներում երեխաները պետք է ազատ քննարկեն, թե իրենք թուրք ու մուսուլման են, թե գուցե հայերի, հույների, սերբերի հետնորդներն են:

-Իսկ Հայաստանում, պետք է քննարկենք, արդյոք Արցախում հայեր են ապրում, թե ուդիներ, արդյոք Ցեղասպանություն եղել է, թե ոչ, գուցե ռուսներն են դա հնարել, որ մենք թուրքերին ատենք, որ Սովետական Միության հարավային սահմանները լինեն անվտանգ՝ թյուրքատյաց, Արարատի մասին էլ մոռացեք, Արգած սիրեք, նաև Խուստուփի մասին էլ մոռացեք ...

Ըստ էության, սա էր ասում Մահաբերը: Հասկանում եք, ինչ ... մեջ ենք հայտնվել? Այսինքն երեխաներն արդեն դպրոցում ոչ մի համոզմունք չպետք է ունենան:

Սա դիվերսա է մեր հանդեպ, բոլոր սահմաններն արդեն հատվում են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր