«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

19 ապր 2023 13:04

Այո՛, հանցավոր աշխարհազորից էին,ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացել. Տեղ համայնքի ավագանու անդամ

«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»․ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը, գրում է «Ազատություն ռադիոկայան»-ը։
Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։
Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։
«Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո էրեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համյանքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել», - ասաց Զեյնալյանը։
Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։
Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին՝ Զեյնալյանը պատասխանեց․ «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր