Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

19 ապր 2023 15:40

Մեր թիմը ՀՀ ժողովուրդն է,եթե ժողովուրդն ասի՝ ձեր տեսլականը մենք չենք ընդունում, կհեռանանք և կզիջենք իրենց ընտրածին

Բոլոր քննարկումները, բոլոր կարծիքները վարչապետի կողմից, իմ կողմից, մեր մնացած գործընկերների կողմից բարձրաձայնվում են: Մեր թիմը մեծ առումով ՀՀ ժողովուրդն է, որը ձայն է մեզ տվել: Եթե ժողովուրդն ասի՝ ձեր տեսլականը մենք չենք ընդունում, մենք կհեռանանք և կզիջենք տեղն այն ուժին, ում տեսլականը ժողովուրդը կընդունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարություններին. «Երեկ վարչապետն ինչ ասել է, ես դրա տակ ստորագրում եմ, բառացի ամեն ասածի տակ ես ստորագրում եմ, ես գիտեմ ինչ է ասվել, ես գիտեմ ինչի համար է ասվել և ամբողջությամբ սատարում եմ»:
Խոսելով Ալիևի ելույթի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «Նա աշխարհին ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայատյացությունը և կառավարման ձևի ոչ ազատ երկիր լինելու հետևանքները և իր՝ որպես միջազգային գործընկեր բանակցելու ոճը: Ես այդ հայտարարությունները բասացական եմ գնահատում, անընդունելի եմ համարում: Կարծում եմ՝ Ալիևի այդ հայտարարությունը զուգահեռ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթին, ոչ թե դրանից հետո: Կարծում եմ՝ պետք չէ  դա կապել վարչապետի ելույթի հետ»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր