Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

20 ապր 2023 15:47

Տեսանյութ.Չեմ իջնելու ամբիոնից...Որ պետք լինի՝ կթքեմ...Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում, քաշքշուկ՝ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև

Խորհրդարանում լարված իրավիճակ է։ 
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից.«Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում: Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում»,- այս մասին հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
 
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նրա ժամանակն արդեն սպառվել է: «Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնելու ամբիոնից. իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- արձագանքեց պատգամավորը:
 
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի ղեկավարն եք, ձեր արածը ո՞նց եք բացատրելու»,- ասաց ԱԺ նախագահը: 
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Քաշքշոց ու կռիվ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Որ պետք լինի՝ կթքեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր