Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու          ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ       Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում    

20 ապր 2023 17:15

Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է, չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը:

Հաղորդում է parstoday.ir-ը։
Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի  կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության  տակ»: 

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն  ու ուշադրություն դարձնել  ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։
Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր