Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու    

21 ապր 2023 11:09

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքուն և Անկարան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլ հայտարարության համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվայում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Օլեգ Մատվեչևի «անընդունելի հայտարարությունների» պատճառով։
Ռուսաստանցի պատգամավորի հայտարարություններն ադրբեջանական կողմն անընդունելի և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված է համարել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։
Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս 2020 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին պատասխան գործողությունների սադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր