Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

21 ապր 2023 12:09

Ով ով է հայոց հարցում. Քրիստոսի 2-րդ գալստյամբ երկնքից՝ Աստծու մոտից, կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց

ՈՎ ՈՎ Է ՀԱՅՈՑ ՀԱՐՑՈՒՄ
• Հիշեցնեմ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ բրիտանական պետական «ԲիԲիՍի»-ի լրագրողը կիսամուննաթով առաջարկում էր, որ Արցախի հայերը ցեղասպանվեն՝ մեկ մարդու պես լքելով իրենց պապենական հողերը, որտեղ ապրում են 3000+ տարի։

• Հիշեցնեմ, որ ի հակառակ սրա՝ ՌԴ Պետդումայի պաշտոնյան վերջերս հանդես է եկել մտահոգությամբ՝ զգուշացնելով, որ Արցախի գլխին կախված է ցեղասպանական վտանգ․ «Սա հայ ժողովրդի ողբերգության պատմության շարունակությունն է նոր ձևով նոր ժամանակում՝ նրա վտարումը պատմական հողերից»։

• Հիշեցնեմ, որ առնվազն երկու անգամ այս մասին զգուշացրել է նաև Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։

• Հիշեցնեմ, որ Սյունիքի հայաստանապատկանության և ՀՀ սահմանների անձեռնմխելիության մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս արտահայտվել է նաև Իրանը։

• Ինչպես Քրիստոսի երկրորդ գալստյամբ են վերջնականապես ոչնչացվելու Սատանան և չար հրեշտակը, այնպես էլ հայկական ազգային իշխանության գալստյամբ հայոց հողից դուրս են նետվելու մեր ժողովրդին մոլորեցրած և Հայաստանը դեպի կործանում տարածները։ «Եվ երկնքից՝ Աստծու մոտից, կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց, նա նրանց պիտի գցի կրակի և ծծմբի ծովի մեջ, ուր գտնվում էին գազանը և սուտ մարգարեն, և նրանք պիտի չարչարվեն զօր ու գիշեր» (Հայտնություն 20։9-10)։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր