Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

21 ապր 2023 15:53

Պարո’ն Փաշինյան, 8 հանդիպում եք ունեցել Ալիևի հետ, եղանակի՞ց էիք խոսում...փաստորեն համ այս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարը, համ ԱԽ քարտուղարը, դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք

Այս իշխանությունը հինգ տարի է իշխանության են, բայց 25 տարվա բանակցային գործընթացի մասին է խուսում ու այդ աղմուկի մեջ խլացնում և չի պատասխանում այն հիմնական հարցին՝ ի՞նչ են արել իրենք այդ հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։


Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունն արցախյան հիմնախնդրի լուծումը թողել է ներկայիս իշխանությունների ուսերին, Ագնեսա խամոյանն ասաց․

«Բա դուք ինչու չեք որոշել, դուք ամենալգիտիմն էիք, հայտարարում էիք, որ ամենալեգիտիմ իշխանությունն էիք։ Բա լուծեիք պարոն Փաշինյան։ Բայց դուք չեք լուծել Արցախի հարցը։ Դրա փոխարեն երկու տարի շարունակ, ձեզ հռչակելով ամենաթափանցիկների իշխանությունը, թաքցրել եք հայ ժողովրդից, թե ինչ եք բանակցում», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներկայացրել, թե իր ընկալմամբ ինչ է տեղի ունեցել նախորդող 25 տարիների ընթացքում, այլև այդ երկու տարում էլ ավելի է բորբոքել կրակը

«Դուք փաստորեն եկել էիք, պարզել, որ ինքնորոշման իրավունքի մասին խոսք գնալ չի կարող, Արցախի հարցը կորած է, Արցախը կորցրած է, բայց ձեր իշանության գալուց մեկ տարի հետո՝ 2019 թվականին, չդիմանալով հազարավոր արցախցիների փայլուն աչքերին, որոշեցիք, որ ավելի պետք է գրգռեք իրավիճակն ու հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վե՛րջ», - ասաց Խամոյանը՝ նշելով, որ մինչ այդ հայտարարությունը միջազգային հանրությունը Հայաստանը ընկալել էր որպես բանակցային գործընթացում կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանին՝ ապակառուցաղական։
Նա նաև հիշեցրեց, որ 2020 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ տեղյակ լինելով բանակցային ամբողջ գործընթացի մանրամասներին, Շուշիում մասնակցում էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, մինչդեռ հետո պարզվել է, որ Շուշին եղել է բանակցությունների մաս, որ պատերազմը եղել է Շուշիի համար և այն չէր կանգնի, մինչև Շուշին չվերցնեին կամ չտային։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի բանակցել Ադրբեջանի հետ, Ագնեսա Խամոյանը նշեց․
«Բա Դուք ի՞նչ եք արել։ Ընդունենք՝ չեք բանակցել։ Վա՛տ եք արել, շա՛տ վատ եք արել, որովհետև ցանկացած չբանակցություն բերում է պատերազմ ու ցանկացած չբանակցություն շատ ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն։ Բայց Դուք բանակցել էք, պարոն Փաշինյան։ Դուք Իլհամ Ալիևի հետ ունեցել եք ութ հանդիպում։ Կարո՞ղ եք բացատրել՝ ութ անգամ կես ժամից ավելի, մեկ ժամից ավելի, առհասարակ՝ ինչքա՞ն կարելի է խոսել այդ օրվա եղանակից։ Բա Դուք ի՞նչ եք արել ութ անգամ Իլհամ Ալևի հետ»։
Ըստ Ագնեսա Խամոյանի, իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հիմա էլ շարունակում է թաքցնել բանակցային գործընթացը հայ ժողովրդից։
«Դուք չորս անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ եք փոխանակվել, բայց ԱԺ պատգամավորը չորս ամիս է չի կարողանում ծանոթանալ այդ տեքստին ու կետերին»,-ասաց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով դահլիճում նստած Փաշինյանին և հավելելով․ «Փաստորեն համ այս երկրի դատախազն եք, համ ԱԳ նախարարն եք, համ ԱԽ քարտուղարն եք, Դուք էս երկրի ամեն ինչն ե՞ք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր