Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

22 ապր 2023 12:09

Այդ կիսատ հայտարարությունը հիստերիա է առաջացրել Արևմուտքում.Փաշինյանի լարախաղացությունը լավ տեղ չի տանելու

Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժերը, գործող վարչախմբի արևմտամետ թևն ու դեսպանատները մոլեգնած են, Նիկոլ Փաշինյանը համարձակվել է կողմ արտահայտվել ԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։
Երեկ Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ «ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Համենայն դեպս, նա փորձել է փրկել իր դեմքը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ն հստակ գնահական չի տվել Հայաստանի սահմանների վերաբերյալ։ Այս վերապահումն էլ ավելի շուտ լրագրողների մոտ «խրոխտի» կերպար ստեղծելու համար է, այլ ոչ իրական վերապահում ու պահանջ։ Նույնիսկ այս կիսատ հայտարարությունը բավական լուրջ հիստերիկա է առաջացրել իշխանության արևտամետ թևում, որը տևական ժամանակ համարում էր, որ գոնե այս թեմայում ի վերջո Նիկոլ Փաշինյանն ընտրել է Արևմուտքին, նույնիսկ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։
Լուրջ մտահոգվել են նաև արևմտյան երկրների դեսպանատները, տարբեր մակարդակներով թե՛ իշխանությանը, թե՛ անգամ ընդդիմադիր ուժերին հասկացնում են, որ ՀԱՊԿ-ի պահանջները կատարելը կարող է իրական հետևանքներ ունենալ։ Հենց այս զարգացումներով է պայմանավորված առաջատար մի շարք լրատվամիջոցների նախազգուշացումները, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցային ռեժիմը։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր լարախաղացությամբ վտանգի մեջ է դնում ոչ միայն իրեն, այլև փաստացի ողջ երկիրը, իսկ պատժամիջոցներն ուղիղ կարող են ազդել երկրի սոցիալական իրավիճակի վրա։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր