Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է    

22 ապր 2023 15:17

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների վրա կրակ են բացել, հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում թշնամին դադարեցրել է կրակել

Այսօր առավոտյան Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները ցանկացել են բարձրանալ հանքավայր, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը, սակայն ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել աշխատակիցների ուղղությամբ, որից հետո աշխատակիցները հեռացել են հանքի տարածքից։


«Հրապարակի» հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակել։

Այս պահին աշխատակիցները բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել, փակելով Երևան-Սևան մայրուղին։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեոպրոմայնինգ ընկերությունից, սակայն հրաժարվեցին մեկնաբանություն տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր