ՆԳՆ-ն կասկածում է Արարատ Միրզոյանին, որ նրանք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն եւ կձախողեն հանցագործներին ՀՀ տեղափոխելու գործը.«Հրապարակ»

«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախագծում: Ապա ավելի մանրամասն հիմնավորում են․ «Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների` օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկություններն այլ գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելն անհնար է, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալ ծառայողական առանձնահատկություններով. օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի (էտապավորում) ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի, որը կստեղծի լուրջ վտանգներ` ինչպես գործուղված անձանց, այնպես էլ ձերբակալված հետախուզվող անձի համար:
Հասանելիությունը` տուժող կողմին, կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացման, ինչպես նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում, և եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ և այլն»։ Եթե կարճ բացատրենք այս նախագծի իմաստը, ապա կստացվի, որ ՆԳՆ-ն կասկածում է ԱԳՆ-ում աշխատողներին, որ նրանք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն եւ կձախողեն հանցագործներին Հայաստան տեղափոխելու գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում