Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

25 ապր 2023 15:09

ՔՊ-ական պատգամավորը՝ Շիրակի թեմի առաջնորդին՝ պրն Աջապահյան, հաճախ մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով,  քաղաքական կեցվածքով, ով առիթը  բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել  ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է  վարչապետի հայտարարությունը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական Էմմա Պալյանը։
Նա հիշեցրեց անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հնչեցնում է վիրավորական արտահայտություններ  երկրի ընտրված ղեկավարի հասցեին՝ նշելով, որ այս  իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ։ Եվ ավելացնում է նաև, որ նախկին  իշխանությունները ևս Աստծուց էին և եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում՝  նախկին իշանություններն  ընտրված չեն եղել, հետևաբար չէին կարող Աստծուց լինել։
Ահա այն հիմնական տարբերակիչը մեր ու նախկինների միջև։
Պարոն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խուսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև  հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման,  ներման, հոգևոր ճանապահով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր