Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

26 ապր 2023 12:39

Չինաստանը ծրագրում է տներ կառուցել Լուսնի վրա

Չինացի մասնագետները կուսումնասիրեն լուսնի վրա տներ կառուցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության լրագրողներն անդրադարձել են չինական պաշտոնական China Daily լրատվամիջոցի նյութին, ըստ որի` տեղացի գիտնականները պատրաստվում են Լուսնի վրա տներ կառուցել։ Հաղորդվում է, որ Երկրի բնական արբանյակի մակերեսի վրա գտնվող բնակատեղիները կլուծեն տիեզերագնացների երկարատև բնակության խնդիրը։


Չինաստանի Տիեզերական տարածության ազգային վարչության (CNSA) ծրագրերի համաձայն՝ լուսնի վրա ռեսուրսների որոնումը, որոնցով հնարավոր կլինի հաստատել շինարարական գործընթացը, կիրականացնեն մասնագետները Chang’e-6, Chang’e-7 և Chang’e-8 առաքելությունների շրջանակներում։ Մասնավորապես, Լուսին առաքված Chang’e-8 առաքելության սարքավորումները հնարավորություն կտան հասկանալ, թե արդյոք 3D տպման սարքերը կարող են օգտագործվել տիեզերքում։
«Եթե մենք ցանկանում ենք երկար մնալ լուսնի վրա, մենք պետք է կայաններ տեղադրենք՝ օգտագործելով տեղական նյութերը», – ասել է CNSA-ի գիտնական Վու Վեյրենը:
Chang’e-8 առաքելության մեկնարկը նախատեսված է 2028 թվականին, Պեկինը մտադիր է առաջին մարդուն Լուսին ուղարկել 2030 թվականին։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր