Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 ապր 2023 13:39

Տեսանյութ․ Քեմալ Քըլըչդարօղլուն ցույց է տվել «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը

Ապրիլի 26-ին գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ այցելել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր, գրում է ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այցի ընթացքում տարբեր դրվագներ են արձանագրվել։ Տեսանյութերից մեկը լայն քննարկման առարկա է դարձել մեդիայում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտրարշավների ընթացքում իրեն սպասարկող ավտոբուսի մեջ գտնվող նախագահի ընդդիմադիր թեկնածուն փողոցում կանգնած մի տղամարդու ի պատասխան ցույց տալիս «Գորշ գայլերի» ողջույնի ժեստը:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն նման ժեստ էր ցույց տվել նաև 2017-ին, երբ քայլերթ էր իրականացնում` ի նշան այդ օրերին ԺՀԿ փոխնախագահ Քադրի Էնիս Բերբերօղլուի ձերբակալման դեմ ունեցած բողոքի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր