Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և բшխվել քարե պատնեշին    

27 ապր 2023 15:34

Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողություն իրականացնել Լաչինի միջանցքում

Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողություն իրականացնել Լաչինի միջանցքում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
«Ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմի ներդրումն էր։ Սակայն, Հայաստանը հրաժարվեց զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Այս դեպքում Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու համար Ադրբեջանը ապրիլի 23-ին քայլեր ձեռնարկեց մուտքի վերահսկման գործառույթները կատարելու համար», - ասել է Բայրամովը` Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում։
 
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը բաց կլինի մարդասիրական բոլոր նպատակների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր