15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

28 ապր 2023 13:32

Նման երկիր այլևս չկա.Մեդվեդևը՝ Պուտինի և ռուս մյուս պաշտոնյաների՝ Մոլդովա մուտք գործելու արգելքի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ՌԴ  պաշտոնական ներկայացուցիչների՝ Մոլդովա այցելությունների արգելքին՝ ասելով, որ ոչ ոք չի պատրաստվում գնալ այնտեղ, և որ նման երկիր «այլևս չկա»։

«Ռեչան անունով մի խորհրդավոր արարած (Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչան-Tert.am) ասաց, որ ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ էլ ռուս պաշտոնյաները չեն կարողանա մտնել իր երկիր՝ Մոլդովա: Դե, նախևառաջ, ոչ ոք հիմա չի պատրաստվում այնտեղ գնալ: Գուցե ավելի ուշ: Եվ երկրորդ՝ նման երկիր այլևս չկա»,- գրել է քաղաքական գործիչը թելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ տեղի կառավարիչները «երկիրը վաճառել են Ռումինիային», հետևաբար, ըստ Մեդվեդևի, իմաստ չունի նրանց հետ խոսել՝ «թող ժողովուրդը զբաղվի նրանցով»։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մոլդովայի իշխանությունները կազմել են Ռուսաստանից պաշտոնյաների ցուցակը, որոնց մուտքը Մոլդովա արգելված է։ Նրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր