Ռուսաստանն այլևս հայ հանրության կողմից չի ընկալվում որպես անվտանգության հուսալի մատակարար, «վստահելի դաշնակից»

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթնոսկին ևս համակարծիք է՝ ՌԴ դադարել է ընկալվել հայ հանրության կողմից որպես «վստահելի դաշնակից», քանի որ Երևանը երկար ժամանակ Մոսկվայից ակնկալել է լուրջ աջակցություն, որը չի ստացել, հատկապես իր տարածքների վրա հարձակման ժամանակ: «Այսպիսով` հայ հանրության ու կառավարության համար պարզ է, որ Ռուսաստանը կամ ի վիճակի չէ օգնել Հայաստանին Ուկրաինայում իր բոլոր խնդիրների պատճառով, ինչը, կարծում եմ, հավանաբար, մասամբ այդպես է, կամ չի ցանանում անել դա»,- պնդում է Սթրոնսկին:
Վերջինիս կարծիքով պատերազմը Ուկրաինայում բացասական է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Կարծում եմ՝ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը երկրորդական կարգի հարց է Մոսկվայի համար, հատկապես այն շրջանում, երբ վերջինիս կարողությունները սահմանափակված են Ուկրաինայի պատերազմի հետևանքով: Դա խրախուսում է նաև ադրբեջանական նոր սադրանքները։ Բաքուն օգտվում է Մոսկվայի ուշադրության շեղումից և արձագանքելու անկարողությունից»,- նկատում է Սթրոնսկին Վերլուծաբանն ընդգծում է, որ այդ է պատճառը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայվում են Երևանի կողմից:
Ընդգծելով, որ դեռևս չափազանց անորոշ է երբ և ինչպես կավարտվի պատերազմը Ուկրաինայում՝ վերլուծաբանը նկատում է, որ այդ պատերազմը, անշուշտ, փոխում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը ողջ տարածաշրջանում՝ խրախուսելով նախկին խորհրդային երկրների ապագաղութացման մտածողությանը ու այլընտրանքներ գտնելու ցանկությանը: