Տեսանյութ.Լենցովն ասել է՝ մեկնում է Բաքու՝ բանակցությունների, սպասեք... պետք է քայլեր ձեռնարկենք՝ ռուսին ցույց տալու, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ Ալեքսանդր Լենցովն Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու բանակցությունների։
«Իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցությունների։ Ռուսներն ասում են, որ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք։ Ես կարծում եմ, որ պետք չի ուշացնել, ու պետք է ցույց տանք ռուսին, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք»,- հայտարարել է Պետրոսյանը։
Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Բլոկադայի մեջ ապրող արցախցիներն այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել էին Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օր առաջ բացվի Բերձոր-Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետը։
«Սա անժամկետ պայքար է։ Այն որ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլը դուրս գա ու հայտարարի՝ Արցախը Ադրբեջան է, դա ինքը փորձելու է հասնի մի տարբերակով․ արցախցիներին էն օրի է գցելու, որ դուք եք խնդրելու՝ թո՛ղ Նիկոլը ասի, միայն այդ ճանապարհները բացվի, որ փրկվենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։