Մեկուսացնո՞ւմ են արտաքին օգնությունից.Ոստիկանական մեծաթիվ ուժի միջոցով փորձելու են բացել միջպետական ճանապարհի Կիրանցի հատվա՞ծը          Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք       Մալյանը զգուշացնում է ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք, ինչն էլ լուրջ խնդիր է ստեղծվելու    

02 մայիս 2023 10:17

Տեսանյութ. Թուրքիան ՀՀ-ն քարտեզից չի վերացնի, բայց 10 հազար կմ²-ին բավարար է համարում.Արարատի նկարը տնից հանեցինք, Արագածինը կախեցինք, Թուրքիան կդադարի՞ Սյունիքն ուզել

«Թուրքիան չի ցանկանա աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանը, որպեսզի իրենց որևէ մեկը հետագայում չմեղադրի, բայց 10 հազար կմ²-անոց  Հայաստանը, կարծում են թուրքերը, հայերի համար ավելի քան բավարար է»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

Ըստ նրա, Թուրքիայի Գլխավոր շտաբի արխիվներում մինչև հիմա կա Բաթումի պայմանագրով 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի փոշոտված քարտեզը։

«Ժամանակակից Թուրքիան չի հրաժավել իր կայսերական մտածելակերպից, անգամ հոգեբանորեն պարաստ չեն որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ շփվել Հայաստանի հետ՝ հավասարը հավասարի հետ։

Թուրքիայի համար կարևոր է, որ Հայաստանի հետ առանձին բանակցի ու իր պայմաններով, այդպես է եղել միշտ։ Անկարան իր քաղաքականության մեջ գնալու է այնքան, մինչև պատասխան չստանա, ատամները չփշրվեն։ Գործ ունենք բորենի պետության հետ»,- ասել է Մ. Հակոբյանը։
Նա նշել է, որ մեծագույն հանցագործություն՝ ցեղասպանություն իրականացրած երկիրը մինչև այսօր չի ցանկանում առերսեվել սեփական պատմության հետ, մեծ վտանգ է, որ նորից է կրկնելու։

«Իսկ 2020 թվականի պատերազմում ցեղասպանական գործողություններ չէի՞ն։ Բացահայտ։
Լավ, Մասիսի նկարը տնից հանեցինք, Արագածինը կախեցինք, և... դրանից փոխվո՞ւմ է այն հանգամանքը, որ Թուրքիան ուզում է, օրինակ, Սյունիքի մարզը վերացնել, Ադրբեջանն ընդհանրապես ուզում է Հայաստան պետությունը գոյություն չունենա։
Իրենց խնդիրը քեզ դեմոնտաժ անելն է, քո խնդիրը այն է, որ քեզ դեմոնտաժ չանեն։ Հիմա դու քո խնդիրը թողել ես ու իրենց խնդրի վրա ես ուզում խաղալ։ Համեցեք։ Ստանալու ես այն, ինչ այսօր կա»,- ասել է պատմական գիտությունների թեկնածուն։
Ըստ նրա, թուրքերը շատ լավ ընկալում են, որ Արարատը հայերի համար ցեղասպանության, հայրենազրկման, վերադառնալու, արդարության հասնելու խորհրդանիշ է, որի հետ պետք է մի բան անել. «Պատմական այս ժամանակաշրջանում ձեռքներն ընկել է կապիտուլյանտ, փորձել են ճնշել,  որպեսզի հանի այդ խորհրդանիշը որտեղից հնարավոր է՝ տներից հանի, գնա, ժողովրդին համոզի՝ ինչ եք Արարատի նկարը տունը պահում, Արագած լեռան նկարը պահեք, կամ Կիլիմանջարոն։ Սա աբսուրդ է»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր