Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար          ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ       Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»    

02 մայիս 2023 11:09

Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է 7-ամյա աշակերտին

Ադրբեջանում դատարանը վճիռ է կայացրել 1994 թվականին ծնված Մեհման Խալիլովի նկատմամբ, որը մարզադահլիճում ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել 2016 թվականին ծնված Ֆարիդ Բակարովին, ինչը հանգեցրել է երեխայի մահվան։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Դատավճռի համաձայն՝ հետաքննության ընթացքում Խալիլովը կալանավորվել է 4 ամսով։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեհման Խալիլովը դեպքից անմիջապես հետո 7-ամյա Ֆարիդի հարազատներին ասել է, որ երեխան վիրավորվել է անհաջող վայր ընկնելու հետևանքով։

Հարազատների խոսքով՝ միջադեպից հետո մարզիչը երեխային հիվանդանոց է տարել՝ առանց ընտանիքին տեղյակ պահելու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բուժհաստատությունը Խալիլովին խորհուրդ է տվել Բակարովին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց, սակայն մարզիչը երեխային տուն է բերել։ Երեխայի ընտանիքի անդամները, տեսնելով, որ երեխան ծանր վիճակում է, նրան հետ են տեղափոխել հիվանդանոց, սակայն Բակարովի կյանքը փրկել չի հաջողվել։

Նախօրեին սոցցանցերում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է երեխան ծանր վիրավորվում մարզիկ Մեհման Խալիլովի կողմից անցկացվող սամբոյի մարզման ժամանակ։

Կադրերում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի մարզիչը հատուկ դաժանությամբ վարվում պարապմունքին մասնակցող անչափահասների հետ՝ բռնելով նրանց մազերից, գլխից, ականջներից, ոտքերով հարվածելով նրանց։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզիչը բռնել երեխայի ականջից, ապա կոպիտ ու վտանգավոր հնարք կիրառել տղայի նկատմամբ, ինչի հետևանքով Ֆարիդն ընկել է։ Երեխային տեղափոխել են Սումգայիթի քաղաքային մանկական հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է։ Միջադեպից հետո Մեհման Խալիլովը բերման է ենթարկվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր