Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

03 մայիս 2023 14:12

Տեսանյութ.«Զզվցրիք, արա՛, դավայ, գնացեք հա՞, ըստեղից, դուք էլ ձեր..»․ Վլադիմիր Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել, կոպիտ խոսել լրագրողների հետ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել, նաև կոպիտ խոսքեր ասել նրանց մասին։
«Դուք գիտեք, որ Ձեզ պատ են մեղադրում տարբեր բաների մեջ...»,-ասել է լրագրողը։
Դրան ի պատասխան Վ. Գասպարյանը նշել է. «Գլուխները պատին են տալիս։ Դավայ, գնացեք հա՞, ըստեղից։ Ձեզ էլ մեղադրում են անկախ հարցեր տալու համար։ Գնացեք, թողեք ես անցնեմ։ Դուք էլ Ձեր...»։
Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա մեկ անգամ էլ ձեռքով ուժեղ հարվածել է դատարանի մուտքի դռանը։ Դատական կարգադրիչի` զննում անցնելու վերաբերյալ դիտարկմանը Գասպարյանը նույնպես կոպիտ է արձագանքել ու առանց կարգադրիչի պահանջին ենթարկվելու՝ մտել նիստերի դահլիճ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր