Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մայիս 2023 14:31

Քանի դեռ սադրանքները շարունակվոմ են, օդային տարածքը ՀՀ-ի համար փակ կլինեն և եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք

Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, NTV հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։  Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ բացառության կարգով թույլ են տվել միայն Հայաստանի ԱԺ նախագահի այցը Թուրքիա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Չավուշօղլուն նշել է, որ խոսքը Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի տեղադրման մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր