Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 մայիս 2023 16:32

Տեսանյութ.Տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին

Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, Անկարայում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։


«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում։ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը», - ասել է ԱԺ նախագահը։


Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը մշտապես առաջարկել և առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին։


«Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր