ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

06 մայիս 2023 12:10

Ի պատասխան Պրիգոժինի կոչին՝ Շոյգուն հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել զորքերի մատակարարման հարցերը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Հարավային ռազմական օկրուգի հատուկ ռազմական գործողության շրջաններ ուղարկված ռազմական տեխնիկայի և սպառազինության պատրաստվածությունը: 




ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շոյգուն խնդիր է դրել հատուկ հսկողության տակ պահել հատուկ ռազմական գործողության շրջաններում զորքերի շարունակական և ռիթմիկ մատակարարման խնդիրները՝ բոլոր անհրաժեշտ սպառազինությամբ և զինտեխնիկայով։


Պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ա.Կուզմենկովը ներկայացրել է ռուսական զորքերի մատակարարման համար ժամանակակից տանկերի, զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի և մեքենաների նոր խմբաքանակներ։


Կուզմենկովը հայտնել է, որ օրական վերանորոգված զինտեխնիկայի քանակը երեքից երկու հարաբերակցությամբ գերազանցում է շարքից դուրս եկածներին։ 




Նշենք, որ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է հղել  պաշտպանության նախարարության ղեկավարությանը, նախագահին և հանրությանը, որում հայտարարել է, որ մայիսի 10-ին իր մարտիկները կլքեն Բախմուտը (Արտյոմովսկ):


Նա բացատրել է, որ այս որոշումը պայմանավորված է արկերի բացակայությամբ, և առաջարկել է պաշտպանության նախարարությանը զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ զբաղեցնում է «Վագներ» խմբավորումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր