10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

06 մայիս 2023 13:52

Ադրբեջանը մսխում է մեր ռեսուրսները.Ինչ շինարարական տեխնիկա ասես, բերել են ու ռուս խաղաղապահների անմիջական հարևանությամբ անդադար աշխատում են

Ադրբեջանցիներն Արցախի Թաղավարդ գյուղի օկուպացված հատվածից դեպի Զարդարաշեն տանող նոր ճանապարհ են կառուցում։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը, թշնամին Արցախի օկուպացված բնակավայրերով անցնող ճանապարհի ակտիվ շինարարությունը վերսկսել է մարտի երկրորդ կեսին։


«Դեկտեմբերից մինչև էս տարվա մարտ ոչ մի բան չեն արել։ Մարտին մեծ թափով վերսկսել են շինարարությունը։ Ինչ շինարարական տեխնիկա ասես, բերել են ու ռուս խաղաղապահների հենատեկտի անմիջական հարևանությամբ՝ երևի մի 150-200 մետր հեռավորության վրա, անդադար աշխատում են։ Թե էդքան ինչ են սարքում, չենք հասկանում, բայց որ դեպի Զարդարաշենի պղնձահանք տանող ճանապարհ սարքում են, էդ հաստատ ա»,-ասում է Բադասյանը։


Մեր զրուցակցի խոսքով՝ մասնակի օկուպացված Թաղավարդից դեպի ամբողջությամբ օկուպացված Զարդարաշեն տանող ևս մեկ ճանապարհ կա, որն անցնում է Թաղավարդի անտառներով․ ներկա դրությամբ կառուցվողը երկրորդ ճանապարհն է։


Թուրքիայի լիակատար աջակցությամբ Արցախի շուջ 75 տոկոսն օկուպացնելուց անմիջապես հետո Ադրբեջանը լծվել է մեր հայրենիքի բանկան ռեսուրսները մսխելու գործին։ Մի կողմից պաշարելով Արցախի մնացած հատվածն ու արտաքին աշխարհից կտրելով մեր 120 հազար հայրենակիցներին, մյուս կողմից անհագորեն մսխում է օկուպացրած մեր տարածքների ընդերքի ռեսուրսներն ու ավերում ամեն ինչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր