Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

08 մայիս 2023 13:30

Տեսանյութ.Ծառուկյանը պահանջո՞ւմ է արդյոք Փաշինյանի հրաժարականը.Անկապ հարցեր ես տալիս.. .

Լրագրողները լրացուցիչ պարզաբանում խնդրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարության վերաբերյալ: Լրագրողները մասնավորապես հարցրին՝ այլևս չե՞ք պահանջում Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը, ինչին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց. «Ի՞նչ ես հարցեր տալիս, անկապ հարցեր ես տալիս»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը։

Նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցին՝ չի՞ փոշմանել արդյոք 5 տարի առաջ այս օրը Փաշինյանին ընտրելու համար, Ծառուկյանն ասել էր. «Ինչի՞ համար պետք է փոշմանեի, ինչ-որ բան է փոխվե՞լ, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր