Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 մայիս 2023 14:29

Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե «Նեմեսիս»-ին նվիրված հուշարձանը չապամոնտաժվի

Պաշտոնական Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։ Sputnik Ադրբեջանի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում։


«Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։


Աղբյուրը՝ armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր