1,7 միլիոնանոց հանրահավաքում Էրդողանը խոստացել է.Քվեատուփերում կթաղենք ընդդիմությանը՝ ԼԳԲՏ-ին աջակցելու համար. Իմ ժողովուրդը թույլ չի տա, որ հարբեցողները բեմ բարձրանան

Էրդողանը նաեւ մեղադրել է Քըլըչդարօղլուին նրանում, որ նա աջակցություն է ստանում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությունից, որը ապստամբ պայքար է մղում 1980-ականներից: Թուրքիան, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ՔԲԿ-ն ահաբեկչական խմբավորում են համարում։ «Մայիսի 14-ին իմ ժողովուրդը կտա անհրաժեշտ պատասխանը։ Մենք թույլ չենք տա Քըլըչդարօղլուին, որն աջակցություն է ստանում ահաբեկիչներից, պառակտել մեր հայրենիքը»,-ասել է Էրդողանը։
Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա համընդհանուր ընտրությունները կավարտվեն իր վերընտրությամբ եւ իշխող դաշինքի հաղթանակով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը շահեկան կլինի պետության բոլոր քաղաքացիների համար, նույնիսկ եթե նրանք աջակցում են ընդդիմությանը։ Հարցման տվյալներով՝ Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ իր հիմնական մրցակից Քըլըչդարօղլուից 3 տոկոս տարբերությամբ։