Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

09 մայիս 2023 10:49

Մենք մի անգամ արդեն ստիպել ենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, նորից կանենք,Շուշին, Հադրութը, Քաշաթաղը վերադարձնելը խնդիր չէ

Մայիսյան երբեմնի Եռատոնի խորհրդանշական օրն «Արցախպրես» լրատվական գործակալությունն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ բացառիկ հարցազրույցը:


Ստեղծված իրավիճակի, անելիքների և օրվա խորհրդի գլխավոր ուղերձի հետ կապված հարցազրույցը ստորև.


-    Պարո՛ն Բաբայան, 31 տարի առաջ շրջափակման պայմաններում նաև Ձեր ծանրակշիռ մասնակցությամբ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության մեջ փաստացի դարձավ նոր ու փառավոր հաղթանակների մեկնակետը: Պայքարի այս նոր փուլում, Ձեր կարծիքով, ո՞րն է հաջողության հասնելու մեր հիմնական անելիքը:


-    Հաջողության հասնելու համար, սովորաբար, կամք է պետք և պատասխանատվություն։ Դա հենց այն է, ինչ մեզ պակասում է, առավել ևս՝ այս փուլում։ Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ եթե անգամ աշխարհը մեր դեմ է, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին։


-    Ստեղծված ծանր իրավիճակում Արցախում տարատեսակ շարժումներ են ձևավորվում, մարդիկ պայքարի տարբեր մեթոդներ են փորձում առաջարկել: Դուք ևս ակտիվ հանրային հանդիպումներ եք անցկացնում: Հետաքրքիր է, ի՞նչ ազդակներ եք ստանում ժողովրդից, ի՞նչ է ուզում հանրությունը:


-    Այդ տարատեսակ շարժումները խրախուսելի են, ժողովուրդն այդ բազմազանությունից ընտրելու հնարավորություն ունի։ Մենք, օրինակ, 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքում ստացել ենք ժողովրդի վստահությունը, սակայն իշխանությունը սահմանափակել է մեր բոլոր հնարավորությունները և թույլ չի տալիս ծառայելու ժողովրդին։ Ուստի մենք ստիպված ենք կրկին դիմելու մեր ժողովրդին՝ վերահաստատելու նրան ծառայելու մեր ստանձնած պարտավորությունը։ Իսկ մեր առաջարկած ծառայությունը ժողովրդի ակնկալիքներին համահունչ է՝ խաղաղություն, անվտանգութուն, սոցիալ-տնտեսական պաշտպանվածություն։


-    Պարո՛ն Բաբայան, հաղթանակների կորուստն անվերադարձ չէ, քանի դեռ ազգի մեջ ապրում է այն վերակերտելու ոգին: Այս խորհրդանշական օրը ի՞նչ ուղերձ կուղղեիք Արցախում, Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող հայությանը:


-    Հաղթանակներն, այո´, վաղեմության ժամկետ չեն ունենում։ 31 տարի առաջ, երբ խոսում էինք Շուշիի ազատագրման մասին, ոչ ոք լուրջ չէր ընդունում մեզ։ Մենք մի անգամ արդեն ստիպել ենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, նորից կանենք։ Շուշին, Հադրութը, Քաշաթաղը և այլ օկուպացված տարածքները վերադարձնելը խնդիր չէ։ Խնդիրը դրան քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցություններով հասնելն է։ Բայց դրան մերկ ձեռքերով չեն հասնում, աշխարհը խարսխված է ուժի վրա։


Ուղերձս է՝ մենք ենք և´ տերը,  և´ ծառան մեր երկրի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր