10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 մայիս 2023 15:09

Տեսանյութ. Ո՞նց կարող ենք ուրախանալ Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելուց, հենց մենք ենք տուժում

«Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, բերելու է աշխատատեղերի ստեղծման, բերելու է բիզնեսների զարգացման, բերելու է հարկերի ավելացման, բերելու է մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման»,- Սևծովյան տնտեսական համաժողովին առնչվող ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը:


«Եթե այսօր էլ Թուրքիան իմանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար վնասներ է բերելու, իսկ իրենց՝ միայն օգուտ, բնականաբար, կբացեր: Ուստի, Թուրքիան, հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս ՀՀ-ին, պահանջներ է ներկայացնում, առիթներ փնտրում սահմանը չբացելու համար»,- դիտարկեց Պապոյանը:


«Ինչպե՞ս կարող է Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակի և Հայաստանին տնտեսական պատժամիջոցի ենթարկի, բայց մենք դրանից ուրախանանք և ասենք՝ մենք դրանից օգտվեցինք, սա աբսուրդ է»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր