Ի՞նչ իրավիճակ է Սոթքում, Կութում և Վերին Շորժայում այս պահին. համայնքապետերն են պատմել.Վիրավորների վիճակը բավարար է

«Նրանց վիճակը բավարար է»,– նշել է ԶԼՄ-ի զրուցակիցը։
Վիրավորները վիրահատության կարիք ունեն, թե ոչ` հոսպիտալից չեն մեկնաբանել։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է 3 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
***
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց, որ այս պահին չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է.«Ավելի ուշ զանգեք, տեսնեմ՝ ինչ եք ուզում»:
Կութ բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն էլ նշեց, որ կրակոցներ եղել են, սակայն այս պահին հանգիստ է.«Կրակոցներ չկան, գյուղացիներն առօրյա կյանքով ապրում են: Փառք Աստծո, ոչ մի վնաս չի եղել: Չեմ կարող ասել՝ կրակոցները դադարել են թե ոչ, բայց գյուղում չի լսվում»:
Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն էլ ավելացրեց, որ իրնեց հատվածում ևս հանգիստ է.«Ոչ մի կրակոց չի եղել: Կրակոցների ձայներ հեռվից հեռու լսվել են»:
***
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։