էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

11 մայիս 2023 13:57

ՄԻԵԴ-ը հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել էՀՀ սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանի 2 քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար հարազատների ներկայացրած պահանջը

Մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։



«Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։


Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։


Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։


Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն էլ կասկածվում էր ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։
 
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ 


Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11  տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման, Tert.am-ին հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:


Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։


Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր