Ռուսները «կանգնած են դավադրությունների և ֆեյքերի հետևում».Ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից, եթե ուզում եք բարեկամությունը շարունակվի

Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները «կանգնած են դավադրությունների և ֆեյքերի հետևում»։ «Եթե ցանկանում եք մայիսի 15-ից հետո մեր բարեկամության շարունակություն, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից»,- ասվում է տեքստում։ Միաժամանակ, քաղաքական գործիչը նշում է, որ, ինչպես նախկինում, ինքը կողմ է համագործակցությանն ու բարեկամությանը:
Ռուսական կողմի արձագանքն այս հայտարարության վերաբերյալ չի հաղորդվել։
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներն են Էրդողանը և Քըլըչդարօղլուն։ Հարցումների մեծ մասի տվյալներով՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է ոչ մեծ տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին պարզելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ: