Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»          Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան       Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մայիս 2023 11:29

Մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն... ուղղակի չէին սպասում այսպիսի կատաղի դիմադրության հայկական ԶՈՒ -ի կողմից

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն վերջին տվյալների, թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը ուղղակի չէին սպասում այսպիսի կատաղի դիմադրության և հակահարված՝ հայկական ԶՈՒ -ի կողմից։
Ադրբեջանական ոչ պետական աղբյուրները հաղորդում են, որ իրենք ունեն բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
Մեր կողմից ունենք մեկ անմահացած ՀԵՐՈՍ։
Աստված լուսավորի զոհված Հայ Մարտիկի հոգին»։
***
Դավիթ Թորոսյանն էլ է իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքի ուղղությամբ իրականացվող սադրանքին և  դրա հետևանքներին

Թշնամին պաշտոնապես քիչ առաջ ընդունել է 1 զոհ ունենալու հանգամանքը։ Իրականում, թշնամու սադրանքը զսպելու և հակազդելու ընթացքում մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն, որ հետո դեռ երկար ենք խոսելու, իսկ էդ ջարդից հետո 1 զոհի մասին հայտնելու համար ադրբեջանական կողմը ինքն իրենց գերազանցում է ցինիզմի մակարդակով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր