Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում    

13 մայիս 2023 15:10

Եթե խելքը գլխին թշնամի լինի, հետախուզության վրա մի լումա չի ծախսի, կնստի ու կհետևի մեր սոցցանցերին

Եթե խելքը գլխին թշնամի լինի, հետախուզության վրա մի լումա չի ծախսի, կնստի ու կհետևի մեր սոցցանցերին, մեդիադաշտին:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով առաջնագծի մասին սոցցանցերում հայտնվող տեսանյութերին, լուսանկարներին, հրապարակումներին:


Իր գրառումներում ռազմական փորձագետը նաև շեշտում է.


«Հիմա էլ նոր բան․․․ Հերիք չէ շարասյունները նկարում և հանրայնացնում են, մի հատ էլ քննարկում են տեխնիկական վիճակները․․․


Այդքան սրտացավ եք, եկեք կպնենք գործի ու շտկենք տեխնիկական թերությունները։


 
Ու դուք մտածում եք էս խելքով մենք կարա՞նք խաբկանք ստեղծենք թշնամուհամար ։ Առանց փակագծեր բացելու ասեմ, որ այդ նկարողներն ու քննարկողները չեն պատկերացնում , թե ինչ ահռելի չափի վնաս են տալիս մեզ կանխարգելիչ գործողությունների համատեքստում:


Անտարբերությունը մեր ամենամեծ թշնամին է, բայց ոչ պակաս թշնամի է նաև խուճապը։


Մենք պատերազմող երկիր ենք արդեն շատ երկար տարի, սակայն այդպես էլ չենք կարողանում սովորել, թե մեզ ինչպես պետք է պահենք սրացումների ժամանկ։


Մի կողմից զինտեխնիկայի շարժն են նկարում, մյուս կողմից դիրքերից են ուղիղ եթեր մտնում, էն մյուս կողմից ծնողներն են էս կողմ էն կողմ զանգում ու քիչ է մնում , որ կորդինատներով խոսեն․․․


Մի խոսքով, եթե խելքը գլխին թշնամի լինի, հետախուզության վրա մի լումա չի ծախսի, կնստի ու կհետևի մեր սոցցանցերին, մեդիադաշտին․․․


Փորձը ցույց է տալիս, որ դասերով, սեմինարներով արդյունքի չենք հասնում, ուրեմն պետք է պատիժ կիրառել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր