Որեւէ լավ բանի չենք կարող սպասել այլեւս.Արայիկ Հարությունյանը որպեսզի ինչ-որ ճակատում չհայտնվի, 2 կողմի հետ էլ խաղում է, դրանով վտանգավոր իրավիճակ ստեղծելով Արցախում

«Երբ զուգահեռներ ենք տանում, մենք այսօր չենք կարողանում շահագործել Կաշենի հանքը, Հայաստանում մոտ մեկ ամիս է փակ է Սոթքի հանքը: Այսինքն՝ նույն բանն է կատարվում, ուղղակի Հայաստանն ավելի մեծ է եւ դա այդքան ակնհայտ չէ մեր ժողովրդի համար: Որեւէ լավ բանի չենք կարող սպասել այլեւս, կարող ենք սպասել արագ համաձայնություն երկու ղեկավարների միջեւ, որնբ իրենց կեղծ խաղաղության օրակարգին է վերեբերելու, ինչը Հայաստանի եւ Արցախի համար ուղեկցվելու է հերթական զիջումներով նման ղեկավարի պարագայում,իսկ Ադրբեջանի պարագայում հաղթանակով»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ղեկավարնեըը բանավոր պայմանավորվածությունների արդեն եկել են եւ ամեն րոպե կարելի է սպասել պայմանագրի կնքման. «Այո, պայմանագրի կնքման ժամկետներից մեկը կարող է լինել հենց հունիսի 1-ը եւ Ադրբեջանի մեծացող ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւս դրա վառ ապացույցներից մեկն է, որ այդ պայմանագիրն ավելի արագ կնքվի: Իսկ Արցախի հարցն այնտեղ ընդհանրապես չի քննարկվում, իրենք դիտարկում են զուտ մեր իրավունքների առումով, այսինքն այնպես, ինչպես ադրբեջանցիներն են դիտարկում, որպես էթնիկ փոքրամասնություններ Ադրբեջանում: Հայաստանի իշխանությունները հասկանալով, որ որեւէ երաշխիք Ադրբեջանի կողմից չի կարող գործել, սակայն նրանք այս հարցը փակելու համար ուզում են ինչ-որ երաշխիք լսել կամ ստորագրել տան եւ դրանով իրենց գործողությունները ավարտել, իսկ մինչ այդ Արցախը որպես մանրադրամ օգտագործելով այս խաղը ավարտելու համար»,- ասաց նա:
Հակոբյանը անդրադառնալով Արցախում ներքաղաքական կյանքին, ասաց, որ Արցախում փրկության ճակատ է ձեւավորվել, գործողությունների պլան է մշակվել, որի մասին շուտով կհայտարարվի: Սակայն, պատգամավորի խոսքով, կան նաեւ այլ դերակատարներ, որոնք չեն միացել այս ճակատին:
«Ռուբեն Վարդանյանը այս ծրագիրը ներկայացրել է եւ նախագահին եւ այլ քաղաքական ուժերին, ցավոք սրտի, կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ իրենք ի զորու են մենակ, իրենց սեփական քաղաքականությունը խաղալով ինչ-որ հարց լուծել: Ցավոք սրտի, այս ինտրիգների մեջ դերակատարություն ունի Արցախի նախագահը, որը, որպեսզի ինչ-որ ճակատում չհայտնվի, երկու կողմի հետ էլ խաղում է եւ դրանով վտանգավոր իրավիճակ ստեղծելով Արցախում, որովհետեւ սթափ ուժերը եւ ինտիլիգենտ խավը չկան այն օրակարգում, ինչ առաջարկում է Սամվել Բաբայանը կամ առաջարկում են այլ քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն սպասարկում են Հայաստանի իշխանություններին: Մենք դրա անունը դրել ենք «Նիկոլ-2» արար Արցախում, որի նպատակն է շեղել ժողովրդին եւ բոլորին ու հիմնական համախմբումից պառակտման տանել»,-ասաց նա:
Նա նշեց, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի երկուշաբթի օրվա հանրահավաքը իշխանության թուլության արդյունք է եւ այդ ուժերի քայլերը պետք է զսպեին իշխանությունները. «Սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք գործում են հանուն փրկության ճակատի դեմ եւ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է Արցախում ի դեմս մի քանի ուժերի, որոնք կարողացել են գրավել բարձր պաշտոններ իշխանության մեջ կամ հավակնում են գրավել»:
Պատգամավորը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի փրկության ճակատի մասին, հետագա գործողությունների մասին: