Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

15 մայիս 2023 13:50

Ռուս կինը խարդախության զոհ է դարձել, ժամադրության ակումբի աշխատակիցներին վճարել է գրեթե 6 մլն ռուբլի՝ իրեն ամուսին գտնելու համար, սակայն ապարդյուն

59-ամյա մոսկվացին մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող ժամադրության ակումբի աշխատակիցներին վճարել է գրեթե վեց միլիոն ռուբլի՝ իրեն ամուսին գտնելու համար։ Արդյունքում կինը մնացել է մենակ ու կորցրել գումարը, հայտնում է SHOT-ը։


Հեռուստաալիքի տվյալներով՝ Պոկրովկայի մասնագիտացված ակումբում ռուս կնոջը խոստացել են տղամարդ գտնել հարմար թեկնածուների հետ արագ ժամադրության ժամանակ և ազատել նրան բացասական վերաբերմունքից, ինչը կօգնի նրան հետագա հարաբերություններում։ Սակայն այն բանից հետո, երբ մոսկվացին նման ծառայության համար վճարել է հինգ միլիոն ինը հարյուր հազար ռուբլի, ծանոթությունների գործակալության մասնագետները պարզապես դադարեցրել են շփվելը։


Երկու տարի է անցել այն պահից, երբ ռուս կինը օգնություն է խնդրել: Ոստիկանությունը սկսել է ենթադրյալ խարդախների որոնումները, սակայն հայտնի է, որ ակումբն արդեն փակվել է, գրում է SHOT-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր