Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

16 մայիս 2023 13:10

Ժամանակին էլ Օսկանյանի ձեռքը բռնող պիտի լիներ, որպեսզի Մադրիդյան առաջարկներում անուղղակի չչեղարկեր Արցախի՝ արդեն իսկ տեղի ունեցած հանրաքվեն և համաձայներ նոր հանրաքվեի

Նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանn այսօր կրկին հիշեցրել է իր մասին և ֆեյսբուքյան գրառում կատարել բրյուսելյան հանդիպման մասին՝ գուժելով Արցախի հարցում սպասվելիք «արմագեդոնի» մասին։


«Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը»,- ազդարարել է նախկին ԱԳ նախարարը՝ հավելելով․ «Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։ Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից»։


Օսկանյանը նշել է նաև, որ «Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու»։


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր հարցի՝ պե՞տք է, իսկապես, բռնել Փաշինյանի ձեռքը, ինչպես Օսկանյանն է ասում՝ կանխելով նրա կողմից որևէ փաստաթղթի ստորագրում՝ կեսկատակ արձագանքեց․ «Պարոն Օսկանյանը երևի սեփական օրինակով գիտի, որ գալիս է մի պահ, որ պիտի ձեռք բռնվի, ես ի՜նչ ասեմ, միգուցե հիմքեր ունի պնդելու»։ Ապա հավելեց․ «Ճիշտ կլիներ, որ ժամանակին որոշ մարդիկ իր ձեռքերը բռնեին, որպեսզի Մադրիդյան առաջարկներում անուղղակի չչեղարկեր Արցախի՝ արդեն իսկ տեղի ունեցած հանրաքվեն և համաձայներ նոր հանրաքվեի, որպեսզի այդ հանրաքվեի անցկացումը կախման մեջ չդներ Ալիևից, նրա ցանկությունից, և որպեսզի այդ ամենի հետևանքով Ալիևը 2007 թվականից սկսած սելեկտիվ ընթերցանության չենթարկեր նույն Մարդիդյան սկզբունքները, որի հիմնադիրներից մեկը լինելու համար պարծենում է ինքը՝ Վարդան Օսկանյանը»։


Պրն Սաֆարյանը նաև նշեց, որ, ընդհանրապես, գտնում է, որ պետք էր և է բռնել բոլոր ղեկավարների ձեռքերը, ովքեր կհատեն ՀՀ-ի «կարմիր գծերը»։ «Եվ այնպես չէ, որ ես այդ սկզբունքին դեմ եմ՝ կլինի Փաշինյանի դեպքում, թե որևէ այլ մեկի։ Բայց ժամանակին էլ, այո՛, Օսկանյանի ձեռքը բռնող պիտի լիներ։ Փաստորեն, բռնող չի եղել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր