Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 մայիս 2023 17:48

Ադրբեջանը նոր սադրանք է հրահրում,նորանոր էսկալացիաների համար մեդիա տիրույթում հող են նախապատրաստում

Ռեգիոն տելեգրամյան հարթակը գրում է
Ադրբեջանը նոր սադրանք է հրահրում

Ինչպես միշտ` ադրբեջանական կողմը սադրանքներից առաջ, օգտագործելով նաև հին կադրեր, ապատեղեկատվական արտահոսքեր է սկսել տարածել` իբր հայկական զինտեխնիկայի և հայկական զինուժի տեղաշարժի մասին...

Հակահայկական ապատեղեկատվություն սփռող ադրբեջանական ալիքները երեկ սպառնացել են` Արցախում հայկական զինված ուժերի և ռազմական ինֆրաստրուկտուրաների ոչնչացումը էթնիկական զտում չէ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ ցուցումներ է տվել` կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին, այնուհետև ադրբեջանական կայքերով սպառնալիքներով փաթեթավորած հերթական ապատեղեկատվություններն են տարածվել։

Ակնհայտ է, ար անգամ Բրյուսելում հնչած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունը ոչ մի կերպ չի կաշկանդում ադրբեջանական կողմին և նորանոր էսկալացիաների համար մեդիա տիրույթում հող են նախապատրաստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր