Հուլիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են    

17 մայիս 2023 14:17

Տեսանյութ. ՀՀ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը վաճառում էր ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ

Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։


Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք– զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։


Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն իսկապես առանց համապատասխան թույլտվության վաճառում է ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ:


Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:


Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր