Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ»    

17 մայիս 2023 20:17

Ինչպե՞ս կկարողանաք վճարել՝ հանրային տրանսպորտից օգտվելիս․ նոր փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի համաքաղաքացիներ,

ինչպես գիտեք, հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով ՝ հ. 1 երթուղում:

Այս փուլով փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալներից և «Telcell» բջջային հավելվածի միջոցով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր