Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

18 մայիս 2023 13:41

Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը, պետք է ամուր կառչենք միմյանցից. ՀԱՊԿ պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու ուրիշ այլընտրանք չկա

ՀԱՊԿ երկրները պետք է միմյանց նեցուկ լինեն, ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:


«Ուժ ունեցողներն այսօր փորձում են վերափոխել աշխարհը։ Եվ մենք ուշադրության կենտրոնում ենք, այնպես որ պետք է նեցուկ լինենք միմյանց: Դա մեր քաղաքականությունն է, որն առաջարկում ենք ձեզ: Կարծում եմ, որ մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման համար այլընտրանք չկա», - ասել է Լուկաշենկոն։


Նա համոզմունք է հայտնել, որ Բելառուսի նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին:


«Այս առումով չի կարելի շրջանցել մեր շարքերի միասնության հարցը։ Բելառուսն իր նախագահության շրջանակում պատրաստվում է անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ պետությունների համախմբվածության բարձրացման համար: Հենց առկա հակասությունների վերացման մեջ ենք տեսնում կազմակերպության ամրապնդման, պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման հեռանկարը», - ասել է Բելառուսի ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր